Երանոսյանը հերքում է բացահայտը․ նրա հրամանով ցուցարարների դեմ բռնություն կիրառվել է |fip.am|
21:43 - 29 ապրիլի, 2022

Երանոսյանը հերքում է բացահայտը․ նրա հրամանով ցուցարարների դեմ բռնություն կիրառվել է |fip.am|

fip.am: Ապրիլի 28-ին Ազատության հրապարակում «Դիմադրություն» շարժման հավաքի ընթացքում ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ երբևէ խաղաղ ցույց չի ցրել։

«Ես խաղաղ հավաք չեմ ցրել, [ոստիկանուիթյան] զորքերի գործունեությունը դա չի ․․․ ոստիկանության զորքերն իրավունք չունեն խաղաղ ցույցերին խառնվելու»,- ասաց Երանոսյանը։

Երբ լրագրողը Երանոսյանին հիշեցրեց 2016 թ․-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերը, վերջինս ընդունեց, որ տեղի ունեցածն իր հրամանով էր, և բացատրեց դա ՊՊԾ գունդը գրաված խմբավորման հետ ցուցարարների միանալու վտանգներով։

«Հա, ես եմ հրաման տվել հատուկ միջոցներ կիրառել Սարի թաղում։ Ես եմ հրաման տվել էտ օրը։ Ու չեմ էլ խուսափում, այո՛, ճիշտ եմ արել, էտ օրը կլիներ արյունահեղություն։ Քաղաքացիները Սարի թաղից գնում էին միանային ՊՊԾ գունդ զինվելու։ Սա էր, որը ես թույլ չեմ տվել»,- հայտարարեց Լևոն Երանոսյանը։

Ու թեև լրագրողը հիշեցրեց նաև Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին, Երանոսյանը հարկ համարեց մեկնաբանել միայն Սարի թաղի դեպքերը։

Սակայն, իրականում, Սարի թաղում ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության զորքերի կիրառած բռնության դեպքը միակը չէ Երանոսյանի ծառայության ընթացքում։ Եվ եթե Երանոսյանը Սարի թաղում խաղաղ ցուցարարների դեմ բռնի ուժի և հատուկ միջոցների կիրառումը արդարացնում է «Սասնա ծռեր» զինված խմբի հետ ենթադրյալ միավորման դեպքում առաջանալիք արյունահեղության հնարավորությամբ, ապա դրանից մեկ տարի առաջ՝ 2015-ի #ԷլեկտրիկԵրևան շարժման ժամանակ խաղաղ ցուցարարների ու լրագրողների դեմ կիրառված հատուկ միջոցներն ու բռնությունը որևէ կերպ հնարավոր չէ հիմնավորել արյունահեղությունը կանխելու պատճառաբանությամբ։

Հիշեցնենք, որ 2015 թ․ հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ բռնի ուժով ցրեց գիշերը Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց անող քաղաքացիներին։

Այդ օրը ոստիկանության բաժին բերման ենթարկվեց ընդհանուր առմամբ  237 քաղաքացի: 

Շարունակությունը՝ fip.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել