Գեղամ Գևորգյանը մեկնել է Բեռլին՝ մասնակցելու 21-րդ միջազգային և «Միջազգային մրցակցության ցանց» կազմակերպության համաժողովներին
10:44 - 03 մայիսի, 2022

Գեղամ Գևորգյանը մեկնել է Բեռլին՝ մասնակցելու 21-րդ միջազգային և «Միջազգային մրցակցության ցանց» կազմակերպության համաժողովներին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը եռօրյա այցով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու 21-րդ միջազգային և «Միջազգային մրցակցության ցանց» կազմակերպության տարեկան համաժողովներին: Այս մասին հայտնում են Հանձնաժողովից։

Համաժողովների ընթացքում քննարկվելու են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես, տեղի են ունենալու քննարկումներ մրցակցային քաղաքականության և կիրարկման, մրցակցության քարոզչության, գերատեսչության արդյունավետության, կարտելների կիրարկման, համակենտրոնացումների վերահսկման ու միակողմանի վարքագծին վերաբերող հարցերի շուրջ: 

«Մրցակցության միջազգային ցանցը» կոչված է խթանելու մրցակցային մարմինների համագործակցությունն ամբողջ աշխարհում: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիսանում է այդ կազմակերպության անդամ 2001 թվականից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել