Ռուսաստանի ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել Դանիայի դեսպանատան յոթ աշխատակիցների՝ ի պատասխան ռուս դիվանագետների արտաքսման և «Կիևին Դանիայի իշխանության կողմից ռազմական օգնության տրամադրման», գրում է «Կոմերսանտը»։ ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է նաև, որ կարող է միջոցներ ձեռնարկել՝ «ի պատասխան Կոպենհագենի ոչ բարեկամական գործողությունների»։
«Ռուսական կողմից նշվել է, որ թագավորության բացահայտ հակառուսական քաղաքականությունը լուրջ վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Բացի դրանից, գերատեսչությունը հավելել է, որ հրաժարվել է վիզա տրամադրել Դանիայի դիվանագիտական առաքելության դիվանագետներից մեկին։
Ապրիլի 5-ին Դանիան արտաքսել էր Դանիայում ՌԴ դեսպանատան և Կոպենհագենում Առևտրային ներկայացուցչության 15 աշխատակիցների։ Երկիրը նրանց մեղադրել էր լրտեսության համար։
Նորա Վանյան
comment.count (0)