Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է երկու ուղղությամբ հակագրոհի անցնելու մասին
17:00 - 05 մայիսի, 2022

Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է երկու ուղղությամբ հակագրոհի անցնելու մասին

Ուկրաինայի պաշտպանական ուժերը հակագրոհի են անցել Խարկովի և Իզյումի ուղղություններով։ Այս մասին, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ, Տելեգրամում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։

Նա հաղորդել է, որ ԱՄՆ Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլիի հետ քննարկել է մարտի դաշտում տիրող օպերատիվ իրավիճակը։

«Ամերիկացի գործընկերոջս տեղեկացրել եմ օպերատիվ իրավիճակի մասին։ Մասնավորապես՝ Լուգանսկի ուղղությամբ հակառակորդի հիմնական ջանքերի կենտրոնացման մասին, որտեղ Պոպասնայայի, Կրեմեննայայի և Տորսկոյեի հատվածներում դաժան մարտերը շարունակվում են, ինչպես նաև Ուկրաինայի պաշտպանական ուժերի՝ Խարկովի և Իզյումի ուղղություններով հակագրոհի անցնելու մասին»։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել