«Ազովստալում» շրջափակման մեջ գտնվող 127 խաղաղ բնակիչներ տարհանվել են |azatutyun.am|
13:10 - 06 մայիսի, 2022

«Ազովստալում» շրջափակման մեջ գտնվող 127 խաղաղ բնակիչներ տարհանվել են |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի ծովափնյա Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» գործարանում   շրջափակման մեջ գտնվող 127 խաղաղ բնակիչներ տարհանվել են ավերակների վերածված քաղաքից։ Նրանք նախօրեին ժամանել են Ուկրաինայի կողմից վերահսկվող Զապորոժիե:

Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանումը մեկնարկել էր ապրիլի վերջին՝ ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից համակարգված հնգօրյա տարհանման ծրագրի շրջանակներում։ Մարիուպոլից Զապորոժիե ճանապարհը 230 կմ է։ Նախքան պատերազմը մի քաղաքից մյուսը կարելի էր հասնել ընդամենը երեք ժամում, մինչդեռ Ազովստալից տարհանված քաղաքացիների ճամփորդությունը տևել է երեք օր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել