news.am: Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ մեկնարկեց «Դիմադրության շարժման» երթը, որը ուղղություն վերցրեց դեպի դատախազության շենք:
Երթից առաջ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները դիմել էին դատախազություն, որպեսզի ստանան տուժողի դատավարական կարգավիճակ, ինչպես նաև պահանջել էին, որ Նիկոլ Փաշինյանին ներգրավվեն որպես մեղադրյալ։
«Առաջին պահանջը բավարարվել է մի քանի օր առաջ, չնայած այս մարդիկ դա պահանջում էին նոյեմբերի 9-ից սկսած։ Հիմա ծնողները հավաքվում են գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելու, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի»,-ասաց Վարդևանյանը՝ առաջարկելով երթով շարժվել դեպի դատախազություն կանգնելու ծնողների կողքը, միանալու պահանջին, քանի որ նրանց պահանջն արդար է։
Մասնակիցները անցան Սայաթ-Նովա-Աբովյան-Վազգեն Սարգսյան փողոցներով եւ հասան դատախազության մոտ:
comment.count (0)