azatutyun.am։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Չինաստանին, Ռուսաստանին և այլ երկրներին կոչ է արել «ձեռնարկել հստակ միջոցներ և փրկել 2015 թվականի միջուկային համաձայնագիրը»: Այդ մասին Զարիֆը հայտարարել է երեկ Պեկինում Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի հետ հանդիպման ընթացում:
Իրանը 2015 թվականի համաձայնագիրը կնքել է ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստաանի և Ռուսաստանի հետ:
Այդ պայմանագրով Թեհրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային ակտիվությունը և նոր հրթիռներ ստեղծելու աշխատանքները: Միջազգային գերտերություններն էլ խոստացել են աստիճանաբար չեղարկել տնտեսական պատժամիջոցները և վերականգնել առևտուրը Թեհրանի հետ:
Միացյալ Նահանգները՝ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, անցյալ տարվա մայիսին դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները:
Թրամփի համոզմամբ, Իրանն այդ համաձայնագրով ընդամենը փորձում է ժամանակ շահել միջուկային զենք ստեղծելու համար:
comment.count (0)