Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «ԼԺՀ ազատագրումը» մոտ է ավարտին
14:28 - 20 մայիսի, 2022

Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «ԼԺՀ ազատագրումը» մոտ է ավարտին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հայտարարել է, որ ինքնահռչակ ԼԺՀ «ազատագրումն» ավարտին է մոտենում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական զինված ուժերի խմբավորումները Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների հետ համատեղ շարունակում են ընդլայնել վերահսկողությունը Դոնբասի տարածքների նկատմամբ։ Ավարտին է մոտենում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը», - ասել է նա։

Շոյգուն նաև հաղորդել է, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի արգելափակումը շարունակվում է, գերի է հանձնվել 1908 ուկրաինացի զինվորական, գրում է «Ինտերֆաքսը»։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել