Վահե Գրիգորյանը ՍԴ նախագա՞հ. ինչու են «ճչում» Հրայր Թովմասյանն ու մյուսները |1in.am|

16:44 - 20 հունիսի, 2019

1in.am: Վահե Գրիգորյանն այսօր իր ելույթում նշեց Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ստանձնման մասին, այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի նախագահը Հրայր Թովմասյանն է։ Սահմանադրական դատարանն ունի դատավորներ, սակայն Վահե Գրիգորյանը հիշատակում է երկու ընտրված դատավորների մասին։ Ի՞նչ նախագահության, ի՞նչ լիազորության մասին է խոսքը հարցին փաստաբան Տիգրան Եգորյանը պատասխանեց․ «Ինչպես շատ հստակ նշել է Վահե Գրիգորյանը, Սահմանադրական դատարանն ունի երկու դատավոր։

Քանի որ մինչ այդ Սահմանադրական դատարանն ունեցել է մեկ դատավոր, ապա չի ունեցել նաև Սահմանադրական դատարանի դատավորների կողմից ընտրված նախագահ։ Այն դեպքում, երբ դեռ Սահմանադրական դատարանի կազմը ձևավորված չէ, Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարում է տարիքով ավագ Սահմանադրական դատարանի անդամը։ Սա է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի պահանջը»։

Իսկ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն ասաց․ «Թե ինչպիսի Սահմանադրություն է գրվել նախկին իշխանությունների կողմից, պարզ է՝ իրենք ընկել են իրենց փորած փոսի մեջ։ Գիտեք, Հայաստանի մի շարք լրատվամիջոցներ բավական լուրջ հետաքննություն են իրականացրել, թե ինչպես է Հրայր Թովմասյանը նշանակվել Սահմանադրական դատարանի նախագահ։ Ակնհայտ է, որ նրա նշանակման պահից սկսած տեղի են ունեցել խախտումներ․ համարել նրան Սահմանադրական դատարանի դատավոր, դա, ներեցեք, մեծագույն մեղք է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել