ԱՄՆ-ն պատժամիջոցների տակ հայտնված անձանց նոր ցուցակ է հրապարակել |azatutyun.am|
10:35 - 03 հունիսի, 2022

ԱՄՆ-ն պատժամիջոցների տակ հայտնված անձանց նոր ցուցակ է հրապարակել |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների նոր ցուցակ, որում ներառված են 17 ռուսաստանցիներ և 16 ընկերություններ Ռուսաստանի Դաշնությունից։

Սահմանափակումները սառեցնում են ակտիվները, արգելում որևէ բիզնես վարել և գործարքներ կնքել այդ մարդկանց և ընկերությունների հետ։ Ցուցակում հայտնված անձանց արգելվում է նաև մուտք գործել Միացյալ Նահանգներ։

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց թվում են Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, ով համարվում է Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերը, գործարար Ալեքսեյ Մորդաշովը գրեթե ողջ ընտանիքի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել