Ֆրանսիան բանակցում է ԱՄԷ-ի հետ՝ ռուսական նավթի փոխարինման շուրջ
16:05 - 05 հունիսի, 2022

Ֆրանսիան բանակցում է ԱՄԷ-ի հետ՝ ռուսական նավթի փոխարինման շուրջ

Ֆրանսիան բանակցում է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ ռուսական նավթի ներկրման փոխարինման շուրջ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը։ Նավթի մատակարարումները դադարեցվելու են այն բանից հետո, երբ ուժի մեջ մտնի Եվրամիության կողմից ռուսական նավթի ներկրման արգելքը։

«Բանակցություններ են ընթանում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Մենք պետք է այլընտրանք գտնենք ռուսական նավթին», - ասել է Լը Մերը «Եվրոպա 1» ռադիոյին։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել