Վեց կետերի վերաբերյալ Բաքվից պաշտոնական պատասխան չունենք. ԱԳ փոխնախարար |factor.am|
17:13 - 06 հունիսի, 2022

Վեց կետերի վերաբերյալ Բաքվից պաշտոնական պատասխան չունենք. ԱԳ փոխնախարար |factor.am|

factor.am: Հայաստանի ներկայացրած վեց կետերի վերաբերյալ Բաքվից պաշտոնական պատասխան չունենք. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Որևէ պաշտոնական դիրքորոշման մասին ես ինքս տեղյակ չեմ, չնայած մամուլում տարբեր շահարկումներ և լուրեր կային»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ բանակցությունների նպատակն առաջին հերթին հենց երկու կողմերի մոտեցումների համադրումն է, իսկ թե ինչքանով դա կհաջողվի, բանակցությունների ընթացքը ցույց կտա։

Փոխնախարարն անդրադառնալով սահմանազատման խնդրին՝ նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` զորքերը հայելային կերպով հետ քաշելու վերաբերյալ առաջարկը քննարկման փուլում է։

«Քննարկումները սկսվել են, այդ առաջարկը սեղանին է։ Առաջարկի առնչությամբ միջազգային մեր մի շարք միջազգային գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը։ Բանակցությունների ընթացքում կտեսնենք` ինչպես կլինի»,- նշեց Հովհաննիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել