Մակունցը Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահների հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության օրակարգի առաջմղման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը
10:54 - 07 հունիսի, 2022

Մակունցը Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահների հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության օրակարգի առաջմղման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը

Հունիսի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնի և Ջեքի Սփիրի հետ։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
 
«Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ, ինչպես նաև կոնգրեսականների ուշադրությանն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փորձերն ու ապակառուցողական և ռազմատենչ հայտարարությունները։
 
Այդ համատեքստում դեսպան Մակունցը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ աջակցելու խաղաղության օրակարգի առաջմղմանը։
 
Դեսպան Մակունցն անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի` Վաշինգտոն կատարած այցին և կայացած հանդիպումների արդյունքներին»,- նշված է գրառման մեջ։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել