Աշխատում ենք այնպես անել, որ Հայաստանի լոգիստիկ կապվածությունն աշխարհի հետ կտրուկ մեծանա. Վահան Քերոբյան |1lurer.am|
15:08 - 09 հունիսի, 2022

Աշխատում ենք այնպես անել, որ Հայաստանի լոգիստիկ կապվածությունն աշխարհի հետ կտրուկ մեծանա. Վահան Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: Հիմա երկիր մտնող գումարներն ավելի շատ են, քան երկրից դուրս եկող գումարները: Այս մասին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշեց, որ երկար տարիների ընթացքում դա առաջին անգամ է տեղի ունենում:

«Դա ցույց է տալիս Կառավարության հետևողական աշխատանքը տեղական արտադրությունը և ներդրումները խթանելու հարցում: Դա տեղի է ունենում տարբեր գործոնների, այդ թվում՝ ներդրումների մեծ հոսքի հաշվին»,- նշեց նա: 

Նախարարը հայտնեց, որ աշխատանքներ են իրականացվում արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:

«Հիմա Հայաստանը գտնվում է այն վիճակում, որ պետք է կարողանա շատ ավելի լայն աշխարհագրություն ծածկել տարբեր տիպի ապրանքների հետ կապված: Մենք մեծ տրանսպորտային ծրագիր ունենք մեր նախարարությունում և աշխատում ենք այնպես անել, որ Հայաստանի լոգիստիկ կապվածությունն աշխարհի հետ կտրուկ մեծանա: Այսօր Հայաստանը ՀԲ-ի Logistics Performance Index-ով գտնվում է շատ վատ տեղում, և մեր նպատակն է այնպես անել, որ Հայաստանի կապվածությունն աշխարհի հետ կտրուկ մեծանա, և որը թույլ կտա, որ մեր մշակող արդյունաբերությունն ավելի մրցունակ դառնա»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել