IKEA-ն վաճառում է իր բոլոր չորս գործարանները Ռուսաստանում
16:43 - 15 հունիսի, 2022

IKEA-ն վաճառում է իր բոլոր չորս գործարանները Ռուսաստանում

IKEA-ն հայտնել է, որ վաճառելու է իր բոլոր չորս գործարանները Ռուսաստանում։ Ընկերությունը դա հիմնավորել է նրանով, որ պատժամիջոցների պատճառով վատթարացել է բիզնես-գործընթացների և մատակարարման շղթաների հետ կապված իրավիճակը։ Ընկերությունը կկրճատի նաև բիզնեսն ու աշխատակիցների թիվը ՌԴ-ում, գրում է «Կոմերսանտը»։ Թե քանի մարդ է նախատեսվում ազատել աշխատանքից, չի հաղորդվում։ Ռուսաստանում և Բելառուսում IKEA-իապրանքների ներկրումը և արտահանումը դեռևս չի պլանավորվում վերականգնել։

IKEA բրենդի 17 խանութ և 8 ստուդիա էր աշխատում Ռուսաստանում, ընկերության աշխատակիցների թիվը կազմում էր գրեթե 15 հազար։ IKEA-ի բոլոր խանութները Ռուսաստանում ժամանակավորապես փակ են մարտի 4-ից։ Պատճառը պատերազմն է Ուկրաինայում։ Ընկերությունը ռուսական շուկայից ժամանավորապես հեռանալը բացատրել էր լոգիստիկ շղթաների խզմամբ։

 

Նորա Վանյան 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել