Դատավորը դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ հետաձգեց դատական նիստը, դա արհամարհական վերաբերմունք է․ Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել
19:40 - 27 հունիսի, 2022

Դատավորը դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ հետաձգեց դատական նիստը, դա արհամարհական վերաբերմունք է․ Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով այսօր նշանակված դատական նիստի չկայանալուն։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ  գործով այսօր՝ 27․06․2022 թվականին, նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը դատական նիստից կես ժամ առաջ պետք է դեսապանատուն այցելեր։ 

Առաջիկա դատական նիստին  Դավիթ Տոնոյանը դատավորից  պահանջելու է  ինքնաբացարկ հայտնել, քանի որ, խախտելով գործի քննության ողջամիտ ժամկետները, իր ծանրաբեռնվածության, դատական նիստերի դահլիճի ազատ չլինելու, վերապատրաստման  դասընթացներին մասնակցելու, իր և իր ընտանիքի անդամի առողջական խնդիրների, իսկ այս անգամ էլ դեսպանատուն այցելելու պատճառաբանություններով  հետաձգում է դատական նիստերը  և 5 ամիս է՝ չի սկսում դատական քննություն՝  դրանով իսկ արհամարհական վերաբերմունք դրսևորելով կալանքի տակ գտնվող անձանց անձնական ազատության իրավունքի նկատմամբ»։

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել