Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հունիսի 27-ին հանդիպել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաշիկ Սուլթանյանին։
Դեսպանատնից հայտնում են, որ նրանք անդրադարձել են Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործին և քննարկել ազատ արտահայտվելու իրավունքի կարևորությունը, հատկապես՝ էթնիկ փոքրամասնությունների և այլ խոցելի խմբերի համար։
Դեսպան Թրեյսին նշել է, որ ազատ արտահայտվելու իրավունքն այն հիմքն է, որի վրա կառուցվում են տոկուն պետությունները և որը խիստ էական է ժողովրդավարության համար։
comment.count (0)