Պեկինը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը

 |factor.am|
14:46 - 18 հուլիսի, 2022

Պեկինը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը |factor.am|

factor.am: Չինաստանը ներգրավված չէ ուկրաինական պատերազմի մեջ, բայց չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել՝ հետևելով իրավիճակին։ Այս մասին DW-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱԳ նախարար, ՉԺՀ Պետական խորհրդի անդամ Վան Ին՝ հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ հեռախոսազրույցից հետո։

Հայտարարության տեքստը հրապարակել է Չինաստանի ԱԳՆ-ն։ Վան Ին հայտարարել է, որ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում , լուրջ ազդեցություն է թողել ոչ միայն Եվրոպայի վրա։ Բացասական կողմնակի ազդեցությունները տարածվել են ամբողջ աշխարհում, նշել է արտգործնախարարը։ Նա հիշեցրել է, որ հուլիսի 7-8-ին Ինդոնեզիայի Բալի կղզում G-20-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Չինաստանը առաջարկներ է ներկայացրել՝ լուծելու համաշխարհային պարենային և էներգետիկ անվտանգության խնդիրը։ Չինացի դիվանագետը հավելել է, որ Պեկինը չի պատրաստվում «ուկրաինական ճգնաժամի կրակի վրա յուղ լցնել»։

Չինաստանի ԱԳՆ ղեկավարը վստահ է, որ բոլոր կողմերը պետք է քննարկեն հավասարակշռված, արդյունավետ և կայուն եվրոպական անվտանգության ճարտարապետության ստեղծման հարցը՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Ինչպես նշել է Չինաստանի ԱԳՆ-ը, Պիտեր Սիյարտոն կարծիք է հայտնել, որ Չինաստանը երբեք Եվրոպային մրցակից չի եղել, այլ համագործակցության հնարավորություններ բացող գործընկեր։ Հունգարիան կշարունակի հավատարիմ մնալ ԵՄ-ի և Չինաստանի միջև համագործակցության զարգացմանը՝ փոխադարձ հարգանքի, արդարության և փոխշահավետության հիման վրա, ասել է Սիյարտոն, որի խոսքերն է մեջբերում չինական կողմը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել