Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային են. Արցախի առողջապահության նախարար
 |1lurer.am|
19:14 - 03 օգոստոսի, 2022

Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային են. Արցախի առողջապահության նախարար |1lurer.am|

1lurer.am: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 09.00-ից ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարը, թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երկու զինծառայող՝ Գուրգեն Գաբրիելյանը և Արթուր Խաչատրյանը, զոհվել են: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: 

Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը մանրամասներ է հայտնել վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին: 

«Մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, մեկը ծանր վիճակում է, մնացածի վիճակը միջին և թեթև է գնահատվում: Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային վիրավորումներ են: Այս պահին վիրավորների հետ կապված որևիցե աջակցության կամ դեղորայքի խնդիր չկա»,- ասել է Հայրիյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել