Այս փուլում իրավիճակի լիցքաթափման հարցում որոշակի փոփոխություններ կան․ Արայիկ Հարությունյան
20:57 - 03 օգոստոսի, 2022

Այս փուլում իրավիճակի լիցքաթափման հարցում որոշակի փոփոխություններ կան․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 3-ին, հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու Արցախում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը:

«Իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր: Ուստի, դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով պահպանել զսպվածություն և հանգստություն: Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ»,- հայտարարել է Հարությունյանը։

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող, ևս 14 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։

Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել