5 միլիարդ դրամ՝ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի վերակռուցման համար
14:08 - 24 օգոստոսի, 2022

5 միլիարդ դրամ՝ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի վերակռուցման համար

Կառավարությունը այսօր 5 միլիարդ 551 միլիոն դրամհատկացրեց  ՀՀ-ն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի վերակառուցման համար։ 
 
«ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ճանապարհաշինության ոլորտում /Մ-12/ - Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի մոտ 11.8 կմ հատվածի վերակառուցման 2022 թ․-ին իրականացվելիք շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար հատկացնել 5 միլիարդ 551 միլիոն 808 հազար ՀՀ դրամ, որից՝ շինարարական աշխատանքների համար՝ 5 միլիոն 463 հազար 772 հազար ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության համար՝ 54 միլիոն դրամ ՀՀ դրամ և հեղինակային հսկողության համար՝ 33 միլիոն 983 հազար 547 ՀՀ դրամ»,- նշված է կառավարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել