Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Բերձորը, Աղավնոն և Սուսն Ադրբեջանին հանձնելու մասին
15:18 - 26 օգոստոսի, 2022

Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Բերձորը, Աղավնոն և Սուսն Ադրբեջանին հանձնելու մասին

Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ գոհունակություն հայտնելով Արցախի երեք՝ Աղավնո, Բերձոր եւ Ներքին Սուս գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու կապակցությամբ։ 

«Մենք հուսով ենք, որ այս զարգացումը, որը կարևոր քայլ է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, կնպաստի ինչպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, այնպես էլ տարածաշրջանային կապերի կարգավորմանը։

Թուրքիան, ինչպես մինչև այսօր, այժմ էլ կշարունակի աջակցել եղբայրական Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել