Թուրքիան մեղադրում է Հունաստանին F-16-ների դեմ S-300-ներ օգտագործելու համար․ Աթենքը հերքում է |news.am|
20:27 - 28 օգոստոսի, 2022

Թուրքիան մեղադրում է Հունաստանին F-16-ների դեմ S-300-ներ օգտագործելու համար․ Աթենքը հերքում է |news.am|

news.am: Թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը, հղում անելով ՊՆ աղբյուրներին, գրել է, որ Հունաստանի զինված ուժերը սադրանք են իրականացրել Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում առաքելություններ իրականացնող թուրքական ռազմական ինքնաթիռների դեմ՝ օգտագործելով S-300 ՀՕՊ համակարգեր։

«Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ռազմական ինքնաթիռները թռչում էին Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովի միջազգային օդային տարածքում»,- հայտնել են նախարարությունից և հավելել, որ, չնայած սադրանքին՝ թուրքական օդանավն ավարտել է իր ծրագրած առաքելությունը ու ապահով վերադարձել իր բազաը։

Հունաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, կտրականապես հերքել է Թուրքիայի հայտարարությունները՝ դրանք անվանելով առասպելներ և տարածաշրջանում լարվածություն ստեղծելու Թուրքիայի ձախողված փորձերի մաս։

Ըստ հունական լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին Էգեյան ծովի վրա՝ միջազգային օդային տարածքում։

Թուրքական ռազմական ինքնաթիռները մտել են Հունաստանի օդային տարածք՝ պարզելու S-300 ՀՕՊ համակարգերի գտնվելու վայրը, սակայն Հունաստանը խափանել է նրանց թռիչքը՝ թույլ չտալով կատարել առաջադրանքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել