«Ապրելու երկիր»-ը սկսում է քարոզարշավը. կուսակցությունը թեկնածուներ ունի 6 համայնքներում
11:58 - 31 օգոստոսի, 2022

«Ապրելու երկիր»-ը սկսում է քարոզարշավը. կուսակցությունը թեկնածուներ ունի 6 համայնքներում

«Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ սկսում է քարոզարշավը:

Հաղորդագրությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօրվանից մեկնարկում է սեպտեմբերի 25-ին Հայաստանի տարբեր համայնքներում տեղի ունենալիք ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։

«Ապրելու երկիր» կուսակցությունն այս անգամ ևս ակտիվորեն մասնակցում է ընտրապայքարին, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուներ ունի 6 համայնքներում՝

Ալավերդի — Արկադի Թամազյան

Չարենցավան — Անահիտ Խեչոյան

Թալին — Դավիթ Մանուկյան

Սիսիան — Արա Զաքարյան

Գյուլագարակ — Վրույր Այվազյան

Լոռի Բերդ — Կարլեն Վերմիշյան

Մեր թեկնածուները այս 25 օրերի ընթացքում անցնելու են տնետուն, բնակավայր առ բնակավայր, հանդիպելու են ձեզ հետ՝ ներկայացնելու մեր համայքները զարգացնելու իրենց տեսլականը, ձեր հետ միասին գտնելու տարիների ընթացքում մեր բնակավայրերում կուտակված խնդիրների լուծման ճանապարհը։ Դուք կճանաչեք նրանց դեմքով, իրենց կատարած աշխատանքով և առաջարկվող ծրագրերով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել