hetq.am: Այս տարի Ֆրանսիան պաշտոնապես ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 11-ին ստորագրել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հաստատելու հրամանը:
Մայրաքաղաք Փարիզում եւ մյուս քաղաքներում, համաձայն նախագահի հրամանի, հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել: Առաջին անգամ երկրի վարչապետը կմասնակցի Օսմանյան Թուրքիայում կոտորածի զոհ դարձած 1.5 մլն հայերի հիշատակի հարգման արարողությանը: Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը իր ներկայությամբ կպատվի Փարիզի 8-րդ թաղամասում, Կանադայի հրապարակի մոտ գտնվող Կոմիտասի արձանի առաջ տեղի ունենալիք հավաքը:
««Այս ազգային օրը» Էմանուել Մակրոնի նախընտրական խոստումն էր»,- գրում է ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականը:
Հիշատակի միջոցառումները Ֆրանսիայի տարբեր քաղաքներում մեկնարկել են երեկվանից:
comment.count (0)