Ադրբեջանի զինված ուժերը արցախցիների նկատմամբ 112 հանցագործություն են կատարել․ ԱՀ դատախազություն
21:25 - 05 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանի զինված ուժերը արցախցիների նկատմամբ 112 հանցագործություն են կատարել․ ԱՀ դատախազություն

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 112 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 92 քրեական վարույթ: Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը։ 

Սպանվել է 18 (3-ը՝ քաղաքացիական անձ), սպանության փորձի ենթարկվել՝ 126 անձ (48-ը՝ քաղաքացիական անձ), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 65 անձ (14-ը՝ քաղաքացիական անձ):

Հափշտակվել է 1 տրանսպորտային միջոց, տարբեր տեսակի հրազենային զինատեսակներից ուղիղ թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 6 գյուղատնտեսական տեխնիկա, 21 տրանսպորտային միջոց, 15 այլ գույք, հրկիզվել է 4 այգի:

Այս և այլ տվյալները առավել մանրամասն ներկայացված են ստորև.


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել