Հունաստանի վարչապետն անընդունելի է համարել Թուրքիայի սպառնալիքները


 |armenpress.am|
21:34 - 06 սեպտեմբերի, 2022

Հունաստանի վարչապետն անընդունելի է համարել Թուրքիայի սպառնալիքները |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անընդունելի է համարել Թուրքիայի սպառնալիքները և Հունաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու փորձերը: Այդ մասին նա ասել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանության սրացմանը, Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ Հունաստանի անփոփոխ դիրքորոշումը երկխոսությունն է, որը հիմնված է միջազգային իրավունքի, միջազգային ծովային իրավունքի և բարիդրացիական հարաբերությունների վրա: Նա ընդգծել է, որ Հունաստանի համար անընդունելի է սպառնալիքներ ստանալը, որոնք հասնում են ընդհուպ մինչև Հունաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը, այն երկրից, որը ՆԱՏՕ-ում դաշնակից է», – հայտնել են  մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը ասել էր․

 «Կարծում եմ, որ այսուհետ Աթենքը կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ ասել եմ, ցանկացած պահի կարող է հարված լինել (նկատի ունի նախկինում տարբեր երկրների ուղղված «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» իր սպառնալից արտահայտությունը.-խմբ)»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել