Արցախի նախագահը հանդիպել է հասարակական հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ
18:40 - 08 սեպտեմբերի, 2022

Արցախի նախագահը հանդիպել է հասարակական հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել հասարակական հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են Արցախի Հանրապետության նախագահին կից հանրային խորհրդի՝ որպես խորհրդակցական մարմնի ստեղծման կազմակերպչական-իրակավան հարցերն ու կանոնադրության նախագիծը։

Շահագրգիռ քննարկումների արդյունքում ուղենշվել են հանրային խորհրդի ձևավորման և գործունեության ծավալման ժամկետները, սկզբունքներն ու կարգը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել