Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին դեսպանատանը ՀՀ-ի ներկայացուցիչների համար ընդունելություն է կազմակերպել:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ ընդունելությանը մասնակցել են ՀՀ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, դատախազներ և դեսպանության իրավապահ գործընկերության պատասխանատուներ։ Ընդունելությունը կայացել է հայ-ամերիկյան երկկողմ իրավապահ համագործակցությունը նշանավորելու նպատակով։
comment.count (0)