Աննա Վարդապետյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
10:32 - 14 սեպտեմբերի, 2022

Աննա Վարդապետյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աննա Վարդապետյանին վարչապետի օգնականի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Աննա Վարդապետյանին 2022 թվականի սեպտեմբերի 14-ից ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Աննա Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստում ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ: 

Նորընտիր գլխավոր դատախազը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նիստում տված երդմամբ: Այդ օրը ավարտվում է գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել