Պեկինում հանդիպել են Պուտինը և Ալիևը  |azatutyun.am|
08:57 - 26 ապրիլի, 2019

Պեկինում հանդիպել են Պուտինը և Ալիևը |azatutyun.am|

azatutyun.am։ Չինաստանի մայրաքաղաքում այսօր հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը: Նրանք մասնակցում են Պեկինում ընթացող «Մեկ գոտի, մեկ ուղի» միջազգային համաժողովին:

Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ Ալիևի հետ հանդիպմանը Կրեմլի ղեկավարը հայտնել է, որ առաջիկա օգոստոսին Ռուսաստանում կհանդիպեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի առաջնորդները:

Պեկինում այսօր մեկնարկած երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ չորս տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ավելի քան 100 երկրների նախարարներ և ներկայացուցիչներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել