Խիստ մտահոգված ենք Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածների հրետակոծությամբ․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

 |factor.am|
20:24 - 15 սեպտեմբերի, 2022

Խիստ մտահոգված ենք Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածների հրետակոծությամբ․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որում քննարկվում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ԱՄՆ ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը  հայտարարեց, որ Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածների հրետակոծությամբ։

«Մենք խիստ մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողություններով, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածների հրետակոծությամբ։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն իրենց իրավունքները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում, ինչը վերաբերվում է քաղաքացիական անձանց պաշտպանությանը»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։

Հա նշեց, որ ԱՄՆ-ը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը և կոչ է անում կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել։

«Պետք է ապահովել երկու կողմից ուժերի դուրսբերումը։ Պետք է անհապաղ վերադառնալ բանակցությունների, որը կհանգեցնի հակամարտության երկարատև լուծման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ցանկանում եմ հստակ հայտարարել, որ ԱՄՆ-ը վճռականորեն ասում է, որ չկա հակամարտության ռազմական լուծում։ Մենք կոչ ենք անում վերականգնել ուղիղ հաղորդակցությունը դիվանագիտական ու ռազմական ուղիների»,- նշեց Միլսը։

Նա նաև անդրադարձավ ԱՄՆ ջանքերին։

«Պետքարտուղար Բլիքենը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ ու ափսոսանք հայտնել ռազմական գործողությունների կապակցությամբ։ Կովկասյան հարցերով հատուկ ներկայացուցիչն այնտեղ է և հանդիպումներ է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Մենք պատրաստակամություն ենք հայտնում նպաստել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ-ի և գործընկերների հետ համակարգմամբ՝ հասնելու երկարատև խաղաղության՝ ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա»,- եզրափակեց ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը։

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել