Երեկվա Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հայկական կողմը 1 վիրավոր ունի․ ՊՆ-ն լռում է
 |hetq.am|
19:14 - 21 սեպտեմբերի, 2022

Երեկվա Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հայկական կողմը 1 վիրավոր ունի․ ՊՆ-ն լռում է |hetq.am|

hetq.am: Երեկ երեկոյան ՊՆ-ն հաստատեց սոցցանցերում տարածված այն տեղեկությունները, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։ Ըստ գերատեսչության՝ որոշակի պարբերականությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Ժամը 22:30-ի դրությամբ, ՊՆ-ի փոխանցմամբ, իրադրությունը սահմանին կայուն էր, կրակոցներ չկային:

Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը փոխանցեց, որ մի քանի անգամ թշնամու կողմից կրակոցներ են արձակվել մինչեւ լույս գիշերվա ժամը 4-ը։ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ բնակիչները Ներքին Հանդում են, սակայն լարվածությունը պահպանվում է։ Բաղդասարյանը հաստատեց այն տեղեկությունը, որ թշնամու կրակոցներից հայկական կողմը մեկ վիրավոր ունի, սակայն նշեց, որ, իր տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել հարեւան գյուղի՝ Սրաշենի ուղղությամբ։ Խ․ Բաղդասարյանի ունեցած ինֆորմացիայի համաձայն՝ վիրավորը «Երկրապահ» կամավորականների միությունից է։ 

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել