«Տանան հեռու խոխեք» նախաձեռնությունը Արցախի դրոշով քայլեթ է իրականացրել Երևանի փողոցներում՝ աջակցություն հայտնելով տավուշեցիներին
21:11 - 28 ապրիլի, 2024

«Տանան հեռու խոխեք» նախաձեռնությունը Արցախի դրոշով քայլեթ է իրականացրել Երևանի փողոցներում՝ աջակցություն հայտնելով տավուշեցիներին

«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամները Արցախի դրոշով քայլեթ և իրազեկման ակցիա են իրականացրել Երևանի փողոցներում՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշեցիներին։

«Հայի պատվի և արժանապատվության ոտնահարման, հայի տան քանդման, հայրենիքի սահմանների փոքրացման ամեն մի դեպք ցասումով է լցնում հայ մարդու հոգին։ Դե՛մ ենք հայկական տարածքների ապօրինի հանձնմանը», - նշել է նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ ապրիլի 20-ից իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև Տավուշի մարզում սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։

Սահմանազատման աշխատանքները, սակայն, մեկնարկել էին։ Կառավարության տեղեկացմամբ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Կառավարությունը նշել էր, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել