Ղրղզստանում հայտարարել են, որ Տաջիկստանի հետ սահմանին իրադրությունը կայուն Է

 |armenpress.am|
10:40 - 22 սեպտեմբերի, 2022

Ղրղզստանում հայտարարել են, որ Տաջիկստանի հետ սահմանին իրադրությունը կայուն Է |armenpress.am|

armenpress.am: Ղրղզական կողմը Տաջիկստանի հետ սահմանին իրադրությունը գնահատում է որպես հարաբերականորեն կայուն, նոր պատահարներ չեն արձանագրվել: Սեպտեմբերի 22-ին այդ մասին հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության կոմիտեի Սահմանապահ ծառայությունը:

«Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում իրադրությունը բնորոշվում է որպես հարաբերականորեն կայուն: Գիշերն անցել է հանգիստ, պատահարներ չեն արձանագրվել: Կողմերի աշխատանքային հանձնախմբերը շարունակում են իրադրության ապաէսկալացիայի եւ պետական սահմանի գծից լրացուցիչ ուժերի եւ միջոցների հետքաշման շուրջ համաձայնությունների կատրաման ստուգման միջոցառումների անցկացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Շարունակվում են սահմանամերձ տարածքները չպայթած արկերից, ականներից, ռազմամթերքից եւ այլ պայթյունավտանգ միջոցներից մաքրման եւ վնասազերծման աշխատանքները»,- նշել են սահմանապահ ծառայությունում: Բախման գոտու ականազերծումն սկսվել է սեպտեմբերի 20-ին: Իրադրությունը Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին սրվել է սեպտեմբերի 14-ին: Ղրղզական կողմի պնդմամբ՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի օրը ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում եւ «գրավել մարտական դիրքեր»:

  Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր է առել փոխհրաձգություն: Սեպտեմբերի 17-ին Ղրղզստանի Սահմանապահ ծառայությունը հայտնել է Օշի մարզի գնդակոծման մասին: Ղրղզստանի իշխանությունները սահմանամերձ գյուղերից տարհանել են շուրջ 140 հազար քաղաքացու: Սեպտեմբերի 18-ից Ղրղզստանի Սահմանապահ ծառայությունը չի հայտնել նոր միջադեպերի մասին, իսկ սեպտեմբեի 19-ին երկու երկրների Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարներն ստորագրել են արձանագրություն սահմանից զորքերի հետքաշման եւ խաղաղության հաստատման մասին: Ղրղզական կողմից բախման հետեւանքով զոհվել է 59 մարդ, շուրջ 200-ը՝ վիրավորվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել