Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ
11:29 - 22 սեպտեմբերի, 2022

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ

«ԱՄՆ Կոնգրեսի  հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 20-ին և 21-ին կազմակերպել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումները ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների, սենատորների և օրենսդիր թևի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Նախարար Բաբայանը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ԱՄՆ Կոնգրեսի  հայկական հարցերով հանձնախմբի հետ սերտ հարաբերությունները շարունակական և արդյունավետ կլինեն նաև ապագայում։

Հանդիպումներին մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը»,- նշված է ԱՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել