Ժամը 11։00-ի դրությամբ Եղեգիսում քվեարկել է ընտրողների 9,48, Արենիում՝ 6,17 տոկոսը
11:53 - 25 սեպտեմբերի, 2022

Ժամը 11։00-ի դրությամբ Եղեգիսում քվեարկել է ընտրողների 9,48, Արենիում՝ 6,17 տոկոսը

Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 4 632 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 439-ը կամ քաղաքացիների 9,48 տոկոսը:

Արենի խոշորացված համայնքում քվեարկության իրավունք ունեցող 8 196 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 506-ը կամ 6,17 տոկոսը:

Եղեգիս խոշորացված համայնքը ներառում է 12 գյուղ, Արենի խոշորացված համայնքը՝ 9 գյուղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել