ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը և Վայոց ձորի մարզպետը քննարկել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
19:17 - 29 սեպտեմբերի, 2022

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը և Վայոց ձորի մարզպետը քննարկել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանի հետ՝ քննարկելու սեպտեմբերի կեսերի հարձակումների ազդեցությունը Վայոց ձորի ազգաբնակչության վրա և ի հայտ եկած կարիքները։

«Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանությանը և մենք կշարունակենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում հրապարակված գրառման մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել