Հակառակորդի կողմից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:55 - 30 սեպտեմբերի, 2022

Հակառակորդի կողմից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության հետևանքով երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

«Նախնական տեղեկություններով՝  2022թ. սեպտեմբերի 28-ին ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվել Ջերմուկում տեղակայված պաշտպանության տեղամասի դիրքերից մեկը,  որի հետևանքով մահացու բեկորային վնասվածքներ են ստացել ՀՀ ՊՆ  N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել