Գնդակահարության դաժան տեսանյութում 7-8 անձի մասին է խոսքը. տեղանքն արդեն նույնականացված է. Սիրանուշ Սահակյան

 |factor.am|
16:11 - 02 հոկտեմբերի, 2022

Գնդակահարության դաժան տեսանյութում 7-8 անձի մասին է խոսքը. տեղանքն արդեն նույնականացված է. Սիրանուշ Սահակյան |factor.am|

factor.am: «Գնդակահարության դաժան տեսանյութում երևացող զինծառայողների նույնականացում է իրականացվում։ Խոսքը՝ 7-8 անձի մասին է»,- այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են հայ ռազմագերիներին:

«Թեև դեռ շարունակվում է ուսումնասիրությունը, սակայն գրեթե վստահ ենք, որ վայրագությունը տեղի է ունեցել վերջին՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական սադրանքի ժամանակ։ Տեղանքն արդեն նույնականացվել է, այս պահին աշխատանքներ են տարվում նաև կոնկրետ դիրքը բացահայտելու ուղղությամբ»,- հավելեց Սահակյանը՝ չմանրամասնելով, թե ՀՀ որ տեղանքի մասին է խոսքը։

Իրավապաշտպանն արդեն իսկ միջազգային ատյաններում ՀՀ-ն ներկայացնող իր գործընկերների հետ դիմում է պատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար.

«Եթե ժամանակին պատժելիություն լիներ նմանօրինակ բազմաթիվ գործողություններին, ապա այսօր պատերազմական հանցագործությունները չէին շարունակվի։ Սա անպատժելիության հետևանք է»։

Հիշեցնենք՝ այսօր առավոտից տելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվում, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ենթադրաբար ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ անզեն ռազմագերիներին: Տեսանյութին առավոտյան անդրադարձել է նաև Պաշտպանության նախարարությունը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել