ԱԺ-ն ընդունեց Կրթության մինչեւ 2030 թ․-ը զարգացման պետական ծրագիրը
11:56 - 05 հոկտեմբերի, 2022

ԱԺ-ն ընդունեց Կրթության մինչեւ 2030 թ․-ը զարգացման պետական ծրագիրը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը։

Երեկ խորհրդարանում այս ծրագիրը ներկայացրել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Ի թիվս այլնի, նախարարը հայտարարել էր, որ ծրագրով նախատեսվում է էականորեն փոխակերպել բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ․ «Այս նպատակադրման նախատեսվում են հայաստանյան բուհերի միջազգայնացման կրթության, գիտության փոխգործակցության խթանման արմատական միջոցառումներ։ Բոլոր բուհերի համար կսահմանվեն միջազգայնորեն ընդունելի միասնական լիցենզավորման և հավատարմագրման ստանդարտներ՝ ըստ ենթակառուցվածքների ընդհանուր տարածքի, կառավարման, ուսանող դասախոս-հարաբերակցության և այլ չափանիշների։ Կներդրվեն որակի ապահովման միասնական գործիքներ։ Նախատեսվում է բուհերի համար  հավասար մրցակցային դաշտի ստեղծում, բուհերում օտար լեզվով դասավանդման հնարավորությունների ընդլայնում»։շ

Նա խոսել էր նաև ակադեմիական քաղաքի մասին՝ նշելով, որ  2030 թվականին առնվազն 4 հայաստանյան բուհ ընդգրկված կլինեն միջազգային վարկանշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել