Այն բանակցային թուղթը, որ թողել է Սերժ Սարգսյանը, եղել է կապիտուլյացիայի թուղթ․ Նիկոլ Փաշինյան
17:31 - 05 հոկտեմբերի, 2022

Այն բանակցային թուղթը, որ թողել է Սերժ Սարգսյանը, եղել է կապիտուլյացիայի թուղթ․ Նիկոլ Փաշինյան

 «Իմ հասցեին հնչող ամենամեծ քննադատությունն եղել է այն, որ ես ասել եմ՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» և սա ամենամեծ ու ամենաարդարացված քննադատությունն է համարվում»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

«1990թ․ Հայաստանի Անկախության հռչակագրի նախաբանում հղում է արված ԼՂ-ի ու ՀՀ-ի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի և ԼՂ Ազգային խորհրդի որոշումներին։ Եվ այն փաստը, որ նախորդ իշխանությունները ինձ ամենամեծ քննադատությունը ուղղում են դրա մասին, նշանակում է, որ նրանք խոստովանում են, որ մեր իշխանությունը ստանձնելու ու այդ հայտարարությունն անելու պահին, մենք գործ ենք ունեցել Անկախության հռչակագրի չեղարկման հետ՝ նախորդ բոլոր բանակցողների կողմից»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին ընտրությունը հետևյալն է․ այս իրողությունները հաշվի առնելով՝ գործե՞լ, թե՞ ոչ։

«Մեզ ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են․ սկսած Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքից վերջացրած կապիտուլացիայի մեղադրանքից, որովհետև այն բամակցային թուղթը, որը թողել է Սերժ Սարգսյանը, դա եղել է կապիտուլացիայի թուղթ․ նա դա թողել է ու հեռացել։ Հիմա մենք այս ամեն ինչի միջով անցնելով, եկել ասել ենք, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ և հաստատում եմ, որ այն ինչ ասել եմ իմ վերջին հարցազրույցում, այդ բանաձևով խաղաղության օրակարգը իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում ես, ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության ու ժողովրդի աջակցությունը այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Ես այդ պատասխանատվությունը ստանձնում եմ, ես գնում եմ այդ ճանապարհով և գնալու եմ։Բայց այստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների ու բովանդակության արդյունքում ես տեսնում եմ ճանապարհը գնալու»,- ընդգծեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել