ԶԼՄ-ները հայտնում են, որ Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը |tert.am|
10:06 - 06 հոկտեմբերի, 2022

ԶԼՄ-ները հայտնում են, որ Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան հինգշաբթի երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության, գրում է ՏԱՍՍ-ը։

Հրթիռները արձակվել են 15 րոպե տարբերությամբ։ Ըստ առափնյա պահպանության ծառայության՝ երկուսն էլ ընկել են ծովը։ Տարածքում գտնվող ձկնորսական նավակներին զգուշացվել է չմոտենալ բեկորներին:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, մեկնաբանելով արձակումը, լրագրողներին ասել է, որ ԿԺԴՀ-ի նման գործողությունները «անընդունելի են և սպառնում են անվտանգությանը»։

Տարեսկզբից սա 24-րդ հրթիռային փորձարկումն է Հյուսիսային Կորեայի կողմից։ Նախորդը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին, երբ Փհենյանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որի թռիչքի ուղին անցել է Ճապոնիայի հյուսիսային հատվածով։ Այն անցել է 4,6 հազար կմ տարածություն և ընկել Խաղաղ օվկիանոսում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել