armenpress.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի թուրքական համայնքի անդամների հետ, որի ժամանակ կոչ է արել առավել համակարգված գործել հայկական սփյուռքի ներկայացուցիչների դեմ:
Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Չավուշօղլուն հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Դուք պետք է ավելի կազմակերպված կերպով ձեր ձայնը բարձրացնեք հայկական սփյուռքի դեմ, սիրելի՛ քաղաքացիներ»,-դիմելով թուրքական համայնքի ներկայացուցիչներին՝ ասել է Չավուշօղլուն:
comment.count (0)