Ինչ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանը․Բուրիչը ճշգրիտ տեղեկություն է հայցել հայ ռազմագերիների գնդակահարության կադրերի մասին |armenpress.am|
09:57 - 11 հոկտեմբերի, 2022

Ինչ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանը․Բուրիչը ճշգրիտ տեղեկություն է հայցել հայ ռազմագերիների գնդակահարության կադրերի մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակ է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին` խնդրելով մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի առնչությամբ։

Բուրիչի նամակը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կայքում։

«Հաշվի առնելով վերջերս ստացված տագնապալի և սարսափելի հաղորդումները՝ ես պարտավոր եմ ձեր նախարարությունից պահանջել մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքների մասին ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած միջոցառումների առնչությամբ»,- ասված է նամակում։

Բուրիչը հավելել է, որ հղում է անում վերջին տեսանյութերին, որոնք  ենթադրաբար պարունակում են բռնությունների կադրեր հայ ռազմագերիների նկատմամբ, ներառյալ՝ արտադատական սպանությունները։

«Խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մանդատի համաձայն հետևողական է լինելու այս հարցում, որպեսզի երաշխավորի կազմակերպության ստանդարտների նկատմամբ ամբողջական հարգանքը»,- ասված է նամակում։

Բուրիչը հիշեցրել է իր նախորդ հայտարարություններն այն մասին, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև անհամաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ «Ձեր երկրի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության մակարդակով ուղիղ շփումները խոստումնալից են և պետք է շարունակվեն»,- նշ

«Խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մանդատի համաձայն հետևողական է լինելու այս հարցում, որպեսզի երաշխավորի կազմակերպության ստանդարտների նկատմամբ ամբողջական հարգանքը»,- ասված է նամակում։

Բուրիչը հիշեցրել է իր նախորդ հայտարարություններն այն մասին, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև անհամաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ «Ձեր երկրի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության մակարդակով ուղիղ շփումները խոստումնալից են և պետք է շարունակվեն»,- նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել