Բայդենը Զելենսկուն խոստացել է շարունակել օգնությունը Կիևին, այդ թվում՝ տրամադրել ՀՕՊ համակարգեր
 |azatutyun.am|
11:24 - 11 հոկտեմբերի, 2022

Բայդենը Զելենսկուն խոստացել է շարունակել օգնությունը Կիևին, այդ թվում՝ տրամադրել ՀՕՊ համակարգեր |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում խոստացել է շարունակել Կիևին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգեր, հաղորդում է Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենը խոստացել է շարունակել Ուկրաինային տրամադրել այն աջակցությունը, որն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար, ներառյալ առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը», - ասվում է հաղորդագրությունում:

Բայդենը նաև մատնանշել է դաշնակիցների և գործընկերների հետ շարունակվող աշխատանքը՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցներ կիրառելուն։ Բացի այդ, նա խոստացել է աջակցել Ուկրաինային անվտանգության ոլորտում, հատկացնել տնտեսական ու հումանիտար օգնություն։

Ուկրաինային հավելյալ սպառազինություն տրամադրելու պատրաստակամության մասին ԱՄՆ հայտարարությունները, այդ թվում՝ վերջինը, հաստատում են այն փաստը, որ Վաշինգտոնը ամրապնդվել է հակամարտության մասնակցի կարգավիճակում, երեկ հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։

«Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտներին ճշգրիտ զենքով հարվածելու Ռուսաստանի որոշումը պատասխան էր մեր երկրում ահաբեկչական գործողություններին, որոնց պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Կիևի ռեժիմը», - գրել է դիվանագետը դեսպանատան տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Նման օգնությունը, ինչպես նաև Կիևին ռազմական գործողությունների վարման համար հետախուզական, հրահանգիչների և ցուցումներով օգնությունը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախման ռիսկի հետագա սրման և մեծացման ճանապարհն է», - ընդգծել է Անտոնովը՝ կոչ անելով «ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին չհատել այն կարմիր գծերը, որոնց մոտեցել են»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել