«Ամերիկան է աշխարհում և մեր տարածաշրջանում քաոսի կազմակերպիչը». Ռաիսի |azatutyun.am|
14:21 - 17 հոկտեմբերի, 2022

«Ամերիկան է աշխարհում և մեր տարածաշրջանում քաոսի կազմակերպիչը». Ռաիսի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին երեկ Միացյալ Նահանգներին է մեղադրել երկրում շարունակվող բողոքի լայնածավալ ակցիաների և անկարգությունների համար:

Բողոքի շարժումը սկսվել է այն բանից հետո, երբ մահմեդական գլխաշորը՝ հիջաբը, պատշաճ ձևով չկրելու մեղադրանքով ոստիկանության կողմից բերման ենթարկված 22-ամյա երիտասարդ կինը՝ Մահսա Ամինին, սեպտեմբերի 16-ին մահացել է բաժանմունքում:

«Մենք գիտենք, որ Ամերիկան է աշխարհում և այս տարածաշրջանում քաոսի, ահաբեկչության և խռովությունների կազմակերպիչը: Մենք և ամբողջ աշխարհը համոզվում ենք, որ ամերիկացիներին պարզապես զայրացնում և հունից հանում է Իրանի ժողովրդի նորարարությունը, երջանկությունը, ցանկացած լավ բան, որ մեզանում տեղի է ունենում»,- ասել է Ռաիսին:

Վաշինգտոնն ավելի վաղ Թեհրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումներն «իրենց հիմնարար իրավունքների համար պայքարող խաղաղ ցուցարարների վրա»:

Երիտասարդ կնոջ մահվանից հետո Իրանի բազմաթիվ քաղաքներում և շրջաններում մեկնարկած բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում ոստիկանների հետ բախումներում զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ ավելի քան 20 երեխա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել