Բաղրամյան պողոտան Կասյանին կապող էստակադան արդեն բաց է և գործում է
14:49 - 17 հոկտեմբերի, 2022

Բաղրամյան պողոտան Կասյանին կապող էստակադան արդեն բաց է և գործում է

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը այժմ բաց է և գործում է. ավարտվել են կամուրջի վերանորոգման աշխատանքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Վերանորոգման աշխատանքների հրատապությունը առաջնային էր, քանի որ վթարված էին կամուրջի 2 դեֆորմացիոն կարերը, որի հետևանքով հեծանները և ամբողջ հարթակը վնասվել էին։ Նման վթարային իրավիճակը կարող էր հանգեցնել փլուզման:

Այսպիսով, վերանորգման աշխատանքների արդյունքում իրականցվեցին ջրամեկուսացման, բետոնացման և ամրացման աշխատանքեր, նոր տեսք հաղորդվեց կամուրջի եզրաքարերին:

Կամուրջների շահագործումը երկարացնելու և պիտանելիության հետ կապված խնդիրներից խուսափելու համար քաղաքի կամուրջները այսուհետ ավելի հրատապ և նպատակային սպասարկման կենթարկվեն։

Ենթակառուցվածների վիճակը և սպասարկումը բարելավելու համար առկա և հետագա ծրագրերում աշխատանքները կիրականացվեն նոր մոտեցումներով՝ ավելի մեծ ուշադրություն կդարձնենք աշխատանքների պլանավորման ժամկետներին՝ խցանումներից հնարավորինս խուսափելու համար»,- գրել է փոխքաղաքապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել