Անգործությունն ավելի է մոտեցնում աղետը.   Արմեն Գեւորգյան |news.am|
15:46 - 17 հոկտեմբերի, 2022

Անգործությունն ավելի է մոտեցնում աղետը. Արմեն Գեւորգյան |news.am|

news.am: Մեզ համար աղետը կարող է տարբեր բնույթ ունենալ՝ սկսած Արցախից հայերի արտաքսումից եւ վերջացրած նրանով, որ Հայաստանի տարածքի մի մասը կարող է հայտնվել այլ երկրների վերհսկողության տակ: Հոկտեմբերի 17-ին քննարկման ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը:

Նրա գնահատմամբ՝ միայն քննարկումները եւ անգործությունը ավելի են մոտեցնում աղետը:

Նա համախմբման եւ բոլոր ռեսուրսներն օգտագործելու կոչ արեց:

Պատգամավորը կարծում է, որ անկախացումից հետո Հայաստանին հաջողվում էր պաշտպանել իր շահերը, իսկ 44-օրյա պատերազմից հետո պատկերը փոխվել է. պատերազմը գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների մեկնարկ տվեց:

«Մենք դեռ չենք հայտնվել Արեւմուտքի եւ Ռուսաստանի բախման էպիկենտրոնում, քանի որ խաղացողների կարծիքով իրավիճակը մի փոքր այլ է, բայց մենք այդ ճանապարհին ենք: Դա ունի եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառ: Արցախի բնակչության անվտանգությունն այսօր ապահովում են ռուս խաղաղապահները, Հայաստանում, համենայն դեպս, այս պահին որոշիչ դեր է խաղում Ռուսաստանը։ Սակայն միտում կա փոխելու այդ բալանսը, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհով իրադարձությունների զարգացմամբ, որոնք անվերահսկելի ուղով են գնում: Ոչ մի հիմնարար փաստաթուղթ կամ սկզբունք, որն ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այսօր այլեւս չի գործում եւ կրում է տեղական բնույթ։  Կարեւորը, որպեսզի մենք արդյունքում մենակ չմնանք, ուստի չի կարելի կորցնել հին դաշնակիցներին՝ առանց նորերին ձեռքբերելու», – նշեց Գեւորգյանը:

Նա ասաց, որ ԵԽԽՎ նիստում հնարավոր եղավ եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել տարածաշրջանի վրա, քանի որ ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև Հայաստանը եւ Ղարաբաղը։

 «Ցավոք, Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերով փորձ է արվում մոռացության մատնել ղարաբաղյան կարգավորման խնդիրը եւ Ադրբեջանի վերջին ագրեսիան»,- եզրափակեց պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել