Երևանի մի շարք հասցեներում կփակցվեն մեծանուն հայերի անվամբ հուշատախտակներ

 |armenpress.am|
13:08 - 18 հոկտեմբերի, 2022

Երևանի մի շարք հասցեներում կփակցվեն մեծանուն հայերի անվամբ հուշատախտակներ |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին հոկտեմբերի 18-ին կողմ քվեարկեց մայրաքաղաքի մի շարք հասցեներում հուշատախտակներ տեղադրելու մասին առաջարկին:

Տերյան փողոց հ.19 հասցեում կփակցվի ժողովրդական արտիստ, դերասան Կարեն Ջանիբեկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Մոսկովյան փողոց հ. 31 հասցեում` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Սերգեյ Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը նախատեսվում է փակցնել Բաղրամյան պողոտայի հ. 30 հասցեում, հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը` Մաշտոցի պողոտայի հ. 17 հասցեում, իսկ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիայի ավագ գիտաշխատող, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Հայկի Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը՝ Սայաթ-Նովայի պողոտա հ. 25 հասցեում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել